Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում կայցրել նոյեմբերի 25-ին Շենգավիթում երիտասարդ կնոջ սպանության գործով կասյածյալ Ա. Մնացականյանի նկատմամբ: Վերջինս արդեն իսկ հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, շտապօգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ՝ կնոջ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու համար։ Նախնական տվյալներով՝ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է կնոջ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին` Ա.Մաղաքյանի առողջությանը պատճառելով աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի երկայնակի ծակած-կտրած վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ա.Մաղաքյանն ստացած վնասվածքի հետևանքով մահացել է: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով(դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ), որի նախաքննության կատարումը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ, հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննությունը շարունակվում է: