կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 17:36
Իրավական

Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի 6 անդամ կալանավորվեց

Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի 6 անդամ կալանավորվեց

Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի 21 անդամների տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար: Ինչպես դատարանից հայտնում է  Yerkir.am-ի լրագրողը` այս պահին կալանավորվել է 6 անձ, այդ թվում մեկ կին: Նշենք, որ կալանքի միջնորդությունը ԱԱԾ-ից ներկայացնում է միայն  ԱԱԾ Քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: Դա է պատճառը, որ գործընթացը ձգձգվում է:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։ Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:

2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: