|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանի պաշտպանի բողոքն ու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրել: Այս մասին Yerkir.am-ին ասաց Այվազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ դատարանը, որպես գրավի չափ, սահմանել է մեկ միլիոն դրամը, սակայն Այվազյանի ընտանիքը չունի համապատասխան միջոցներ՝ գրավը վճարելու համար: Պաշտպանի խոսքով՝ Այվազյանը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, 6 երեխաների հայր է, բնակվում է Երասխ գյուղում՝ վարձով:
Փաստաբանը նշեց, որ մինչ այժմ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում նրան: Նա հույս հայտնեց, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն ընտանիքին՝ վճարելու համապատասխան գրավը: