կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 12:48
Իրավական

Վահագնի գյուղում սպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Կախյանը կալանավորվեց

Լոռու մարզի Վահագնի գյուղում կատարված սպանության մեջ մեղադրվող եւ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Արմեն Կախյանը հայտնաբերվելուց հետո կալանավորվել է: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Նշենք, որ 42-ամյա Կախյանը փետրվարի 22-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Հիշեցնենք, որ, նախնական քննության տվյալներով, Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։ Հիշյալ դեպքից հետո էլ անհայտ անձինք հրկիզել էինԿախյանի՝ Վահագնի գյուղում գտնվող տունը: Նշենք, որ Վահագնի գյուղում Արմեն Կախյանի ընտանիքի 7 անդամները դաժանաբար սպանվեցին 2000թ.-ին: