կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-24 12:08
Քաղաքական

Վլադիմիր Պուտինից կես բառ անգամ չեմ լսել, որն իր մեջ կշտամբանք պարունակի ԵՄ-ի հետ մեր համագործակցելու առումով. Սերժ Սարգսյան

Վլադիմիր Պուտինից կես բառ անգամ չեմ լսել, որն իր մեջ կշտամբանք պարունակի ԵՄ-ի հետ մեր համագործակցելու առումով. Սերժ Սարգսյան

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեղեկացրել ենք, որ գագաթնաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

Մասնավորապես հարցին, թե վերջերս է եղել Ռուսաստանում, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որևէ առարկություն, որևէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված Պուտինի կողմից, Նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով» ։