|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կիևի Մայդանում կայացել է Վեչե, որի ժամանակ հազարավոր մարդիկ նշել են ցուցարարների մահվան 40-րդ օրը. հայտնում է aspekty.net-ը:
Հայկական համայնքի ներկայացուցիչները և կիևցիները մոմեր են վառել նաև Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ «Ուկրաինայի հայերը պատրաստ են մինչև վերջ կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին` հանուն Ուկրաինայի ազատության»:
Հիշեցնենք, որ Սերգեյ Նիգոյանը մահացել էր հունվարի 22-ին` Կիևում արյունալի բախումների ժամանակ: