կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-11 14:16
Հասարակություն

Ամեն մի սպայի զոհվելուց հետո պետք է հրաժարականներ լինեն. Ազատ Արշակյան

Ամեն մի սպայի զոհվելուց հետո պետք է հրաժարականներ լինեն. Ազատ Արշակյան

Մենք չպետք է այլևս ըմբռնումով մոտենանք սահմանային վիճակին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Մեր իշխանությունները պետք է շատ թանկ գնահատեն մեր զինվորների կյանքը: Ինչպես որ արտագաղթին ու սոցիալական վիճակին են մատների արանքով նայում, այնպես էլ մեր կորուստներին»,- ասաց նա և հավելեց, որ պետությունը պետք է շատ մեծ փոխհատուցում տա զոհված զինծառայողների հարազատներին:

«Զինվորի կորուստը պետք է սնանկացնի պետությանը: Քանի սպա մենք կորցրեցինք, բայց ոչ մի բան չփոխվեց. ամեն մի սպայի զոհվելուց հետո պետք է հրաժարականներ լինեն, գեներալների պագոնները պետք է պոկվեն»,- ասաց Արշակյանը:

Ըստ նրա` այսօր մեր երկրում հարուստների ու պաշտոնյաների զավակների մեծ մասը ոչ պիտանի է ծառայության համար: «Կա\'մ թող ապահովեն մեր զինվորների անվտանգությունը, կա\'մ հայտարարեն, որ պատերազմ է. այս առումով հասարակությունը պետք է կոշտ վերաբերմունք ունենա իշխանության նկատմամբ»,- ասաց Արշակյանը: