|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել:
Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները:
Պարզվել է՝ այդ օրը՝ 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ և հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ և կրկնել, որ եղանակը շատ վատ է, և իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որևէ կերպ չեն երևացել տեսադաշտում և առհասարակ կապի դուրս չեն եկել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: