| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Tert.am-ին մանրամասն տեղեկություններ են հայտնի դարձել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զորամասում,  շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքների վերաբերյալ:
«Ըստ Tert.am-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների՝ հունվարի 30-ի առավոտյան  ՊԲ N զորամասի 2-րդ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի  անձնակազմը ստացել է հաստիքային զենքերը և նախապատրաստվել մեկնելու  բանակի ուսումնական կենտրոն` պլանավորված մարտական հրաձգությամբ կրակային վարժությունը կատարելու համար:
Սակայն մինչ այդ՝ շարքայիններ Վահրամ Մկրտիչի Ավագյանի և Դավիդ Առաքելի Մովսիսյանի միջև զորանոցի հարակից ծխարանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի պատճառը եղել է այն, թե իբր Դավիդ Մովսիսյանը  հանդիմանել է շարքային Վահրամ Ավագյանին, որն իր զենքն անզգուշաբար ուղղել էր Մովսիսյանի վրա: Դրանից հետո զինվորները վիճել են, հայհոյանքներ հնչեցրել, տեղի է ունեցել քաշքշոց, ինչին միջամտել են զորամասի այլ ծառայողներ, միջադեպը կանխվել է մեկ այլ զինծառայողի՝  Ա. Սարգսյանի միջամտությամբ, որը, ըստ տեղեկությունների՝ «արտոնյալ» է զորամասում ու Դավիդ Մովսիսյանի հովանավորյալը:
Վիճաբանությունից հետո  Ա. Սարգսյանը  որոշել է պարզաբանումներ ստանալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»:  Ըստ տեղեկությունների՝ Վահրամ Ավագյանն այդ միջադեպից հետո ճնշված է եղել, և մտավախություն է ունեցել սպասվող պարզաբանման համար:
Սակայն, այդ օրը ևս մեկ միջադեպ է գրանցվել Դավիդ Մովսիսյանի վերաբերյալ»,- գրում է կայքը:
Մանրամասները՝ Tert.am-ում: