Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիներն ուզում են, որ Երևանն ունենա այն կարգավիճակը, որն ունեն այսօր Վանը, Կարսը. այսօր լրագրողներին ասաց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` հավելելով, որ Ադրբեջանի նախագահը հիմա էլ է ասում, որ պետք է սպառազինվեն, հզորացնեն իրենց բանակը` իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար:
«Միանշանակ է, որ լինելու են բախումներ, լինելու է պատերազմ, մենք պետք է պատրաստվենք հետագա պայքարին, անընդհատ պայքար է լինելու, չպետք է նայել` Ռուսաստանն ինչ է ասում, պետք է լարել մեր ուժերը»,- ասաց նա:
Արշակյանի խոսքով` ամբողջ ընդդիմությունը և ժողովուրդը պետք է պահանջեն պատժել նրանց, ովքեր պատճառ դարձան կորուստների:
«Ո՞վ է թույլ տվել սահմանին գտնվող զորամասի հրամանատարին արձակուրդ ուղարկել մարտի 30-ին, երբ հաջորդ օրն արդեն պատերազմ էր սկսվելու: Նույնիսկ դպրոցականի մակարդակով հայտնի էր, որ պատերազմ են սկսելու: Դա նշանակում է, որ այստեղ պետք է լինեին պարզաբանումներ, ո՞վ է թույլ տվել, որ արձակուրդ գնա և վերադառնա մի քանի օր հետո: Պատերազմը քթիդ տակ, դու գնում ես արձակո՞ւրդ: Մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին` Արշակյանն ընդգծեց, որ դա այս պահին օրակարգային հարց չէ, քանի որ հիմա էլ ունենք հրաշալի հրամանատարներ:
«Հետ գալով չէ, Վարդան Մամիկոնյանն էլ, որ գար, լավ կլիներ: Սամվել Բաբայանը հրաշագործ չէ, նա ընդամենը վետերան է: Որպես վետերանի` ասում եմ` բարի գալուստ»,- ասաց Արշակյանը:
Ըստ նրա` այս պահին էլ գեներալները քիչ են աղմկում, պետք է ձեռքը խփեն սեղանին, պետք է ռազմաճակատի համար պահանջեն անհրաժեշտ մատակարարում:
«Գեներալ Մանվելը թատերական գեներալ է, գեներալի կոչումը նրան նվեր են տվել: Եթե նրա նման բժիշկ լիներ, կհամաձայնեի՞ք Ձեր երեխային նրա մոտ տանել` բուժելու»,- վրդովված հարցադրում արեց Արշակյանը` խոսքն ուղղելով ասուլիսի մեկ այլ բանախոս ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին:- «Համաձա՞յն եք, որ ոնց որ նա գեներալ է, այդպիսի բժիշկի մոտ գնայիք բուժվելու: Կուզենայի՞ք նրա նման օդաչուի հետ օդ բարձրանալ, եթե նա չգիտի` ինչ է օդանավը: Նրանք աղախիններ են տանում դիրքեր, «Համեր»-ներ և այլն: Թող հանգիստ մնան, պրոֆեսիոնալ բանակին չխանգարեն: Գեներալ Մանվելն ամեն ինչ ունի, թող վայելի, բայց պրոֆեսիոնալ զինծառայողներին թող չխանգարի»: