|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է երկրի ոստիկանության բարեփոխումների փաթեթ ներկայացնել՝ ոստիկանի ձեռքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո. այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքենանիի խոսքերին հղումով։
«Նախագահն անցյալ 10 օրերն անց է կացրել հանգիստ, ուշադիր աշխատելով օրենսդրական հարցերի վերաբերյալ առաջարկների շուրջ, որոնք բարձրացրել էին ցուցարարները ողջ երկրում», – ասել է Մաքենանին ու հավելել՝ այս հարցի շուրջ նախագահի աշխատանքը «մոտ է վերջնական լրացմանը»: Այն առաջիկա օրերին կներկայացվի երկրի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: Այս ամենն ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցերի տեղիք է տվել։