կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 12:09
Քաղաքական

Ռուսաստանը խորտակված նավ է. Ազատ Արշակյան

Ռուսաստանը խորտակված նավ է. Ազատ Արշակյան

Աշխարհում կա հումանիտար գլոբալիզացիա, և Հայաստանը չպետք է դուրս մնա այդ գլոբալիզացիոն գործընթացներից, սակայն դրանցում գերակա պետք է լինի Հայաստանի ազգային շահը, և դաշինքները պետք է նպաստեն Հայաստանի զարգացմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը` խոսելով Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին:

 

Անդրադառնալով գլոբալիզացիոն գործընթացների համատեքստում դեպի ԵՄ կամ Մաքսային միություն կողմնորոշմանը` նա նշեց, որ պատմականորեն Հայաստանի հակառակորդները և երբեմն դաշնակիցները արել են ամեն ինչ, որ Հայաստանը կենսունակ պետություն չդառնա: «Չկա Ղարաբաղի հարց, կա հայկական հարց, որի մի մասնիկն էլ Ղարաբաղի հարցն է: Պետք է չեղյալ համարվի Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու պահը, դա ռուս-թուրքական 1926թ. մարտի 16-ի համաձայնագիրն է»,- ասաց Ազատ Արշակյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն բարձրացրել Հայաստանի պատմության այդ սև բիծը: 90-ական թթ., Հայաստանի իշխանությունները այդ հարցը չեն դրել Ռուսաստանի առաջ, որովհետև այդ ժամանակ Ռուսաստանը թույլ պետություն էր, մասնատման եզրին, և դրանով, ըստ բանախոսի, Հայաստանի իշխանությունները մեծ սխալ թույլ տվեցին:

 

Ազատ Արշակյանի խոսքով` դեռևս նախորդ հանցավոր պատերազմի վերքերը չբուժած` Հայաստանն ուզում է մտնել դաշինքի մեջ Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ` Ռուսաստանը Հայաստանին ստիպում է մտնել այդ դաշինքի մեջ: «Եթե Հայաստանն ունի այդ դաշինքի մեջ ապագա, ուրեմն Ռուսաստանը թող հենց հիմա ներողություն խնդրի այդ դաշինքի համար, բայց եթե Ռուսաստանը այնքան զառամյալ է, որ չի կարողանում չեղյալ հայտարարել այդ դաշինքը, ո՞ւր ենք մենք գնում նրա հետ: Եթե այն խորտակվող նավ է, մենք ինչո՞ւ ենք այդ նավով ճանապարհորդության դուրս գալիս»,- ասաց Ազատ Արշակյանը: