Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակ տունը գաղտնի փաստաթղթեր է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վերաբերյալ, որով պարզ է դառնում, որ նախագահի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակ Բիլ Քլինթոնը բավական դրական է արտահայտվել Վլադիմիր Պուտինի մասին, ով այդ ժամանակ համարվում էր նորահայտ լիդեր: Մանսավորապես րապարակվել են Բիլ Քլինթոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերի միջև հեռախոսազրույցներից մեկի բովանդակությունը, ըստ որի երկու լիդերները կարծիքներ են փոխանակել Վլադիմիր Պուտինի մասին: «Ես կարծում եմ, որ Պուտինը հսկայական պոտենցիալ ունի: Կարծում եմ՝ նա շատ խելացի է ու հասկացող: Նաև կարծում եմ, որ մենք նրա հետ միասին կարող ենք շատ լավ բաներ անել: Պուտինի մտադրությունները, որպես կանոն, բարի են, պարզապես նա դեռ չի կողմնորոշվել: Նա կարող է խորամուխ լինել ժողովրդավարական արժեքների մեջ»,- ասել է Բիլ Քլինթոնը: Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը, այս հրապարակումները կարող են բավականին բարդացնել Բիլ Քլինթոնի կնոջ՝ Հիլարի Քլինթոնի վիճակը, ով ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ է:
Ի դեպ, նախորդ տարվա սեպտեմբերին Հիլարի Քլինթոնը ասել է, թե ինչ գծեր են դուր գալիս Վլադիմիր Պուտինի մեջ: «Վլադիմիր Պուտինը բազմաթիվ գծեր ունի, որոնցով ես հիանում եմ, բայց այն, որ նա կարող է կանգնել ու ասել. «Ես եմ լինելու հաջորդ նախագահը», գիտեք, դա էլ երևի ունի իր հմայքը»,- կատակել է Հիլարի Քլինթոնը: