|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ցանկալի կլիներ, որ ՄԻՊ գրասենյակը համալրվեր ավելի շատ հասարակական-իրավապաշտպան դաշտի մասնագետներով. պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի որոշմանը` ՀՀ ոստիկանության համակարգից հեռացված, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանին ՄԻՊ գրասենյակի հատուկ մոնիտորինգային հանձնաժողովի ղեկավար նշանակելուն, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Քանի դեռ չգիտեմ` ինչ հիմքերով է հեռացվել ոստիկանության համակարգից եւ ծանոթ չեմ նրա կենսագրության մանրամասներին, դժվարանում եմ որեւէ գնահատական տալ: Տեսնելով ոստիկանության համակարգի գործելու տրամաբանությունը, իհարկե, այդ որոշումով հիացած չեմ եւ ավելի շատ զգուշավոր կլինեմ, եթե անգամ չունենամ հիասթափություն: Բայց նաեւ չեմ բացառում, որ ոստիկանության մեջ էլ կան շատ արժանավոր ծառայողներ, այլ հարց է` արդյո՞ք Միլիտոնյանն իմ պատկերացրած այդ լավ անհատներից է: Կարծում եմ` ժամանակը ցույց կտա, թե ինչպես է մարդու իրավունքների գրասենյակն իրականացնում իր գործառույթները»,- նշեց պատգամավորը: