կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-12 02:55
Քաղաքական

Հիացած է համանախագահների համառությամբ

Հիացած է համանախագահների համառությամբ

«Մենք անպաշտպան ենք արտաքին ազդեցությունների հանդեպ: Մեր քաղաքական գործիչներն աջակցություն են փնտրում դրսում, եւ նրանց մի մասն այդ աջակցությունը գտել է, սակայն պահել իշխանությունը կամ գալ իշխանության արտաքին ազդեցության շնորհիվ, հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Դա ինքնիշխանության կորստի ճանապարհն է»,- «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` հավելելով, որ եթե չկարողանանք գալ ներքին կոնսենսուսի, արտաքին ուժերն ընդունակ կլինեն Հայաստանում իրականացնել ցանկացած գործողություն:

 

Արտաքին ուժեր ասելով` բանախոսը նկատի ունի ե'ւ ամերիկացիներին, ե'ւ ռուսներին:

 

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանն ու բանակցային գործընթացին` Ա. Մելիքյանը նշեց, որ որեւէ առաջընթաց չի տեսնում: «Ես հիացած եմ համանախագահների համառությամբ ու հետեւողականությամբ, քանզի արդեն մոտավորապես վեցերորդ տարին է` նույն բանն են ասում: Երեւի ժամանակն է, որ իրենք էլ իրենց գործողությունների ու ասելիքի մեջ թարմություն մտցնեն, եւ ավելի շատ տուրք տան իրական քաղաքական տրամաբանությանը, իրավիճակի ստույգ գնահատմանը, այլ ոչ թե իրենց նախագծերին, որոնք իրագործելի չեն»,- նշեց բանախոսը: