կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-05 01:20
Քաղաքական

Հիացած է Եգիպտոսի ժողովրդի ցասումով

Հիացած է Եգիպտոսի ժողովրդի ցասումով

ՀՀ նախկին արտգործնախարար  Ալեքսանդր Արզումանյանին հիացրել է Եգիպտոսի ժողովրդի ցասումը:

 

Նրա համոզմամբ` այսօր Եգիպտոսում կճշտվի ամբողջ արաբական աշխարհի` առնվազն առաջիկա 10 տարիների ապագան, ընդ որում` Թունիսի դեպքերը չէին կարողանա արաբական աշխարհի վրա ունենալ այն ազդեցությունը, ինչ Եգիպտոսինը:

 

Զուգահեռներ տանելով Հայաստանի եւ Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերի միջեւ` Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ ինքը նմանություններ տեսնում է. «Հայաստանում սադրիչ սափրագլուխներ էին ուղարկում ցույցերին, իսկ Եգիպտոսում` ուղտեր ու ձիեր»:

 

Նախկին արտգործնախարարի համոզմամբ` Եգիպտոսում այս օրերին տեղի ունեցող հեղափոխական շարժման «Հաց, ազատություն, արժանապատվություն» կարգախոսը կարող է հաջողությամբ աշխատել նաև Հայաստանում: Իսկ Թունիսի, Հորդանանի եւ Եգիպտոսի` առանց լիդերի ցույցերն էլ, ըստ բանախոսի, ապացուցում են` եթե ժողովուրդը հասնում է ցասման գագաթնակետին, առաջնորդ ունենալու խնդիրը դառնում է երկրորդական: