Բարի գալուստ Հայաստան, Վլադիմիր Վլադիմիրովիչ. Գեղամյանը հիացած է
Բարի գալուստ Հայաստան, Վլադիմիր Վլադիմիրովիչ. Yerkir.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Պուտինի այցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Պարզվում է` Գեղամյանը սպասում է` Վլադիմիր Պուտինը «բարով-խերով գա, գնա», նոր ամփոփի ՌԴ նախագահի այցի արդյունքները: Նա վստահ է, որ Պուտինի այցը «շատ դրական, շատ դրական կանդրադառնա. ամեն ինչի հետ կապված` շատ դրական»: