Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ուղեկցությամբ ՀՀ ԱԻ նախարարություն է այցելել ՀԱՊԿ բարձրաստիճան պատվիրակությունը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ:
ՀԱՊԿ մեծաքանակ պատվիրակությանը` ԱԻ նախարարի ուղեկցությամբ շրջեց նախարարության վերջերս բացված համաբուժարանում, նոր մասնաշենքի հարկաբաժիններում, դահլիճում և ճգնաժամային կառավարման կենտրոնում։
Հանդիպման ավարտին` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան ասաց.
«Ասում են` «Լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»։ Ես պարզապես հիացած եմ իմ տեսածով։ Այսքան կարճ ժամանակում նման հզոր կառույց ստեղծելու և զարգացնելու համար մեծ կամք է պետք։ Մանավանդ` ես տեսել եմ մի քանի տարի առաջվա վիճակը և հիմա համեմատելու բան ունեմ։ Ինչպես փրկարարներն են ասում` աղետից հետո կա ընդամենը մի քանի «ոսկե ժամ»` մարդկանց փրկելու համար։ Վստահ եմ, որ նման կազմակերպվածությամբ, պատրաստվածությամբ ու տեխնիկական զինվածությամբ դուք կարող եք բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել։ Այն ամենն, ինչ այստեղ տեսանք, մեզ հիացրեց։ Կուզենայի առանձնահատուկ շեշտել ԱԻ նախարար Ա. Երիցյանի կամքն ու կատարած աշխատանքն այս կառույցի կայացման գործում»։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ Ն. Բորդյուժայի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական մարդասիրական կենտրոն և արագ արձագանքման ստորաբաժանումների ստեղծելու հարցերը, ինչը ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակ։