ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կարող է հեռուստահաղորդավար դառնալ: Նրան աշխատանք է առաջարկել Fox News ամերիկյան հեռուստաալիքը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ընկերության ղեկավարությունը նախատեսում է, որ Քլինթոնը հասարակական-քաղաքական հեռուստաշոու կվարի: Նախկին նախագահը դեռ վերջնական պատասխան չի տվել: «Քլինթոնը մտածում է»,- ասել են Fox News-ում: