Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ոգևորված գրական առաջնելույթի` «Նախագահն անհետացել է» գրքի հաջողությունից` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և դետեկտիվների ու թրիլերների ճանաչված վարպետ, գրող Ջեյմս Փաթերսոնը ծրագրում են ևս մի դետեկտիվ վեպ հրատարակել: «Նախագահի դուստրը» գիրքը լույս կտեսնի 2021-ի հունիսին: Տպագրական աշխատանքներով կզբաղվեն Alfred A. Knopf և Hachette հրատարակչությունները:
Նախկին նախագահի և անվանի գրողի համատեղ առաջին գիրքը լույս է տեսել 2018-ին և անմիջապես մեծ քանակներով վաճառվել: Գրքի գլխավոր հերոսը` ԱՄՆ նախագահը, իր մերձավոր շրջապատում դավաճանի հայտնաբերելով, ստիպված անցնում է ընդհատակ, որպեսզի երկիրը պաշտպանի կործանարար կիբերհարձակումից:
Երկրորդ վեպը, որը նախորդի շարունակությունն է լինելու, պատմում է նախագահների, նույնիսկ` նախկին, ծանր ճակատագրի մասին: Այս անգամ ինտրիգը ծավալվում է նախկին նախագահի դստեր առևանգման շուրջը:
Ըստ բրիտանական The Guardian-ի` հեղինակներին կօգնի առավելագույն իրատեսության հասնել Քլինթոնի դուստրը` Չելսին, ընդ որում` գրքում կլինեն մանրամասներ, որոնց մասին կարող էր իմանալ միայն նախագահը:
Ընթերցողներին ուղղված դիմումի մեջ Բիլ Քլինթոնը շնորհակալություն է հայտնել իր առաջին գրքի նկատմամբ ուշադրության համար: «Ես հավատում եմ, որ ընթերցողները «Նախագահի» դուստրը» գրքից նույնքան հաճույք կստանան, որքան ես` դրա վրա աշխատելիս»,- ասել է նա:
Իսկ Ջեյմս Փաթերսոնը Քլինթոնի հետ համատեղ աշխատանքը որակել է «կարևոր» իր կարիերայի ընթացքում: