|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Yerkir.am-ը ներկայացնում է Արցախի սահմանները պաշտպանող զինծառայող Գևորգ Դարբինյանի նամակը՝ մայրիկին:
«Բարև մամ ջան, արդեն անցել ա շուրջ մեկ տարի, երբ քո որդու թշերը պինդ-պինդ պաչեցիր ու Հայաստան ճանապարհեցիր՝ քաջ գիտակցելով, որ որդիդ պետք է գնա ու հայրենիքի պաշտպանը դառնա: Այսօր եկել է այդ օրը, որդիդ պաշտպանում է հայրենիքը:
Ես գիտեմ, մամ ջան, որ դու շատ ես մտածում ու անհանգստանում, ամեն գիշեր աղոթում ես Աստծուն, որ քո որդուն անփորձանք քեզ հասցնի: Արդեն Նոր տարի է, և ես ուզում եմ շնորհավորել Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ առողջություն և երջանկություն … ևս մեկ տարի, և զինվոր տղեդ կողքդ կլինի:
Սիրով մայրիկիս` իր սիրելի որդուց՝ Գևորգ Դարբինյանից՝ Թալիշից»: