Եթե տարեվերջյան հումորի կուժն ու կուլան ջարդվեց մեր շատ, շատ-շատ սիրելի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա (վայ գեդինը մտնեմ ես, նույնիսկ էս վերջին օրով էլ էս մարդուն հանգիստ չեմ թողնում, «խասիատ» է դարձել, ինճ էնեմ, բայց պրն Ղուկասյան ջան, սրտանց շնորհավորում եմ Ձեր գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն ու ծով համբերություն), երբ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը աշխարհահռչակ երաժիշտ Պլասիդո Դոմինգոյի համերգի շրջանակներում հրաժարականի դիմում գրեց ու մի նոր հումորային պատմություն էլ ծնվեց, թե «կեղնի Դոմինգոն մի օր էլ Գյումրի երթա», ապա վերջին մի քանի օրերին հասարակական ու քաղաքական շրջանակներում մի այլ խոսակցություն է պտտվում, թե նախարարական կորպուսում ով ում վրա «ատամ» ունի, իրար ետեւից բամբասելով մաղթում են «Կանդայանը կողքդ նստի»: