Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ՍԳՍ ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ներկա իրավիճակը հումորով...
Սերոբն ու Քերոբը
- Ա՛յ տղա, էդ լապատկեն դիր, արի՛, բան եմ ասում:
- Էս առուն էլ բացեմ, գամ, Սերո՛բ ջան: Մեկ էլ տեսար, վաղը ջուր տվին. թե չէ խաղողը կմնա, կչորանա:
- Ա՛յ տղա, ասում եմ թո՛ղ, արի՛, ի՞նչ առու, ի՞նչ բան: Ոտդ քցի ոտիդ, դնջացի:
- Էդ ձև չի, Սերո՛բ ջան: Թող գո՛րծս անեմ, վարկի տակ եմ:
Ես քեզ բան եմ ասում, տես, ինչքան մարդ ա ոտը ոտին քցել, վարկերը փակել, տուն ու տեղ դրել, հիմի էլ նստած՝ սառը պիվա ա խմում: Ժողովրդի ասած՝ “Тот кто не работает, тот всегда ест”:
- Յաա, հլը ասա, ասա ի՞նչ անեմ:
- Ա՛յ տղա, տենց անելու բան էլ չկա, պրոստո, Կիկոլին ծափ տուր, հետևիցն էլ գոռա՝ “մեր փրկիչ”, մի խոսքով՝ էս երկու շաբաթը պադերժկա արա: Մի էրկու բան էլ կա, բայց դե, քո խելքի բանը չի:
- Էդ ի՞նչ ա, Սերո՛բ ջան:
- Դե, ասենք՝ թազա պատերազմ, Սև ջրերը կանցնին ադրբեջանցուն, Սևանն ու սիգն էլ՝ հետը, մեր անասուններն էլ, կա՛մ իրանք կքշվեն-կգնան, կա՛մ իրանց կքշեն-կտանեն: Որտե՛ղ հաց, էնտեղ՝ կաց, դե գիտես: Էն կողմերն էլ արոտ, բան կա: Հիմա, դու է՛ն ասա, էս խաղողները քեզ պե՞տք ա, ա՛յ տղա: Մի երկու շիշ արաղ ա քեզ պետք, հենա քո հայաթի թթից քաշում ես, թե չէ. “ջուր ըլնի, խաղողը չչորանա”: Ա՛յ տղա, բա որ ասում են՝ սահմանը բացենք, որ լավ ապրենք, դրա համար են ասում: Դու պառկի, դնջացի, խիարն ու պամիդորը, գազարն ու բանջարը կգան կլցվեն տունդ:
- Էհ, լավ ես ասում: Բայց տղես ուզում ա կամպյուտեր սովորի, գնա Ամերիկա, աղջիկս էլ ասում ա. “Պապ, ուզում եմ վարսավիր դառնամ”:
- Ա՛յ տղա, ի՞նչ սովորել, ի՞նչ բան, ասում էիր, տղեդ լավ կոշիկ ա սարքում, հենա, վաղը թուրքի կոշիկը կսարքի, աղջիկդ էլ՝ մազը կլվա, կապրեք: Հենա, ադրբեջանցիները գրում են “Нам слуга нужнօ”: Քերո՛բ, ասում եմ, լավ չի՞, էդ մարդկանց պատմական հողերը՝ Երևանը, Սևանը տանք, պրծնենք էդ դարդից:
Էդ պահին տան դարպասի դուռը բացվում ա, աղջիկը կանչում ա. “Պա՛պ, արի՛”:
- Ո՞վ ա, ի՞նչ ա ասում, - արձագանքում ա Քերոբը:
- Յեսիմ, չեմ հասկանում, կարող ա տուրիստ են, - անհանգիստ պատասխանում ա աղջիկը:
- Բայց էս կողմերում էսքան վախտ տուրիստ չէր եղել, - զարմանում ա Քերոբն ու շտապում դեպի դարպասը…
Հ.Վ.Գ.»։