Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«11.10.2020թ` պատերազմի ժամանակ, «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինաբար ոստիկանության բաժին էին տարել և ռազմական դրության ժամանակ կառավարության ապօրինի որոշումը ենթադրաբար խախտելու համար 300 հազար դրամ տուգանել էին Ռիմա Սարուխանյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ու սա այն պայմաններում, երբ վերջինիս որդին, հենց այդ պահին լինելով զինծառայող, պաշպանում էր Հայաստանը արտաքին թշնամուց…
Կարճ ասած` գնում ենք տուգանքի անվավեր ճանաչման:
Քաղաքացու, առավել ևս զինվորի ծնողի նկատմամբ ապօրինություն գործած ցանկացած անձ պատասխան է տալու օրենքի առաջ:
Ամանորի առիթով էլ՝ որպես մեծահոգի մարդ` ոստիկանությանը առաջարկում եմ նախքան գործով վերջնական դատական ակտը ինքնուրույն անվավեր ճանաչել տուգանք նշանակելու մասին այդ որոշումը, հակառակ դեպքում դրա անվավեր ճանաչելուց հետո ձեռնամուխ եմ լինելու ոստիկանների լիազորությունների դադարմանն ուղղված գործընթաց իրավական սկսելուն»: