Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր 2015-ի գյուղատնտեսական տարին է ամփոփել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Խոսելով հիմնական ձեռքբերումների ու խոչընդոտների մասին, նախարարը նշեց, որ ընդհանոր առմամբ տարին կարելի է համարել բարեհաջող, որովհետև կլիմայական պայմանները նպաստավոր էին, բայց կարևորը՝ գյուղացիների քրտնաջան աշխատանքն էր:
«Ես առաջին գնահատականը տալիս եմ գյուղացիական տնտեսություններին, նրանց քրտնաջան աշխատանքին»,- ասաց գյուղնախարարը: Նա նշեց, որ շարունակվեց գյուղացիական տնտեսություն ներին սերմերի տրամադրման, սուբսիդավորվող վարկերի տրամադրման գործընթացը: Արդեն կան գյուղատնտեսական տարվա 11 ամիսների արդյունքները, ըստ այդմ, գյուղատնտեսական ոլորտում ստացվել է 931,4 միլիարդ դրամի համախառն արտադրանք, որը 11,6 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշներից: 2015-ին լրացուցիչ 18 հազար 500 հեկտար վարելահողեր է շակվել:
«Մեր առջև խնդիր ենք դրել չմշակվող հողերի ծավալները նվազեցնել»,- ասաց նախարարը: Հաջորդ ձեռքբերումը նախարարը համարում է հացահատիկային մշակաբույսերի արտադրանքի ավելացումը. ցորենի առումով արտադրվել է 369 հազար տոննայից ավելի ցորեն, որը 9,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
«Գոյւղատնտեսության բոլոր ճյուղերում ունենք առաջընթաց, հատկապես բուսաբուծության և անաասնապահության ոլորտում, որտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր: 142 համայնքներում ունենք կոոպերատիվներ: Մենք գյուղատնտեսության զարգացումը կապում ենք կոոպերատիվների զարգացման հետ, որը կամավոր սզկբունքներով պետք է կայանա, ոչ թե ստիպողաբար:Ստեղծված կոոպերատիվները հաջողության են հասել, մարդկանց եկամուտներն ավելացել են, անասունների գլխաքանակն է ավելացել»,- ասաց նախարարը: