|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ռուսաստանը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանին` «Համակողմանի աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» նախագծի իրականացման համար: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
«Նախագիծը նախատեսում է համալիր միջոցառումների անցկացում ՀՀ Տավուշի մարզում` ուղղված շրջանի հավասարակշռված զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքներից ստացված եկամուտների աճին, աղքատության կրճատմանը և բնակչության կյանքի որակի բարելավմանը: Նախագծի շահառուների թիվը կհասնի մոտ 62 հազարի: Նախագիծը կաջակցի Հայաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: