|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ի հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
- Ինչպե՞ս կբնութագրեք 2016 թվականը:
- Կարծում եմ` 2016-ը մարտահրավերների տարի էր, որը ցույց տվեց մեր թույլ կողմերը և այն հնարավորությունները, որոնց ուղղությամբ կարող ենք զարգանալ:
- 2016-ի զարմանքը:
- Իմ կարիերայի փոփոխությունը:
- 2016-ի ձախողումը:
- Թու-թու-թու…
- 2016-ի ցնցումը:
- Իմ պաշտոնավարման երեք ամիսը:
- 2016-ին ո՞վ «կապիկություն» արեց:
- Երբեք չեմ նայում, թե ով ինչ է անում, ավելի շատ նայում եմ, թե ես ինչ եմ անում:
- Ո՞վ «կաքլորանա» 2017-ին:
- Բոլորս պետք է «աքլորանանք», եթե ուզում ենք հաջողակ լինել:
- 2016-ի ամենաբարետես կին քաղաքական գործիչը:
- Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին, ինձ համար բոլոր կանայք էլ բարետես են:
- Երեք բառով նկարագրեք 2016-ը:
- Շատ լավ տարի:
- 2017-ի միակ հույսը:
- Որ հաջողություն կունենանք:
- Հիշարժան տոնակատարությունը:
- Իմ ամուսնությունը, առ այսօր մենք իրար սիրում ենք, երջանիկ ենք:
- Տոնածառ զարդարած կա՞ք:
- Ամեն տարի էլ զարդարում եմ` ընտանիքիս անդամների հետ:
- Ձեր երազանքների Ձյունանուշը:
- Երբեք չեմ երազել Ձյունանուշի մասին:
- Տոնածառի ու կնոջ միջև ընդհանրություն տեսնո՞ւմ եք:
- Ոչ:
- Որտե՞ղ կարող եք նշել Նոր տարին 10 հազար դրամով:
- Դժվար է ասել:
- Ձմեռ պապից անձնական նվե՞ր խնդրեցիք, թե՞ տնտեսական աճ:
- Տնտեսական աճ: