կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-27 14:38
Արցախ

Մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ. Մամեդյարովի հարցազրույցը Коммерсантъ-ի հետ

Մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ. Մամեդյարովի հարցազրույցը Коммерсантъ-ի հետ

Իհարկե,  մենք Ադրբեջանում  որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ, այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան` առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց տարածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրման` Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց, որի մեջ երկիրն ինքն իրեն գցել. Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` խոսելով ՀՀ նոր իշխանություններից սպասելիքներից:

Ըստ նրա` իրենք, իրենց հերթին, որոշակի դադար էին տվել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք ծանոթանան բանակցային գործընթացի մանրամասներին: «Այդ անցումային փուլն ավարտվել է, բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների մակարդակով, այնպես էլ` ԱԳ նախարարների»,- ասել է Մամեդյարովը:

Դիտարկմանը` կարծիք կա, որ նախ պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը և փախստականների վերադարձը, նա արձագանքել է. «Կարծում եմ` հակառակն է: Ինչպե՞ս կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը իրենց քաղաքներից և գյուղերից վտարված այդքան անձանց առկայության դեպքում: Մենք պետք է գործենք հենց  քայլ առ քայլ կարգավորման ուղղությամբ, որի սկիզբը պետք է լինի Ադրբեջանի տարածքներից օկուպացիոն ուժերի դուրս բերումը… Հենց դա կլինի  վստահության կառուցման համար պայմանը»:

Դիտարկմանը, որ նրա հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում անհրաժեշտ է, քանի որ նրանք չեն ենթարկվում Երևանին, այսինքն` Երևանը չի կարող նրանց պարտադրել հիպոթետիկ որոշում, որին կարող են հասնել բանակցությունների արդյունքում,  Մամեդյարովը հարցով է պատասխանել. «Իսկ դուք հարցրե՞լ եք Երևանին` որտե՞ղ են իրեն ծառայությունն անցնում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների որդիները: Ո՞ւր ենք այդքան հաճախ  մեկնում ներկայիս նախագահը և վարչապետը: Հիմնականում ո՞ր հարկ վճարողների հաշվին է  ձևավորվում ձեր կողմից հիշատակված խամաճիկային միավորման  բյուջեն»:

«Ամեն ինչ շատ պարզ է` հակամարտության  կողմ Հայաստանի Հանրապետությանը որպես վիզավի հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետությունը»,- հավելել է նա:

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ մտադիր չէ ձգձգել կամ արգելակել բանակցային գործընթացը, ի՞նչ կարծիք կհայտնի, Մամեդյարովը պատասխանել է. «Մենք կարող ենք միայն աջակցել նման մոտեցմանը: Ադրբեջանը կողմ է, որը միանշանակ հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Եվ մինչ օրս մենք շարունակում ենք մեր հույսերը կապել հակամարտության` բանակցային ճանապարհով կարգավորման հետ»: