|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է.
«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ, որն արդեն հինգերորդ տարին է, ինչ պետականորեն նշվում է մեր երկրում:
Այսօր մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ նվիրված և քրտնաջան աշխատանքի համար: Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջնային նշանակություն ստանան տնտեսության տարբեր ոլորտներում, միևնույն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են առավել որակյալ գյուղատնտեսական արտադրանք:
Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է: 2015 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը, ինչն, անխոս, նաև Ձեր անխոնջ աշխատանքի արդյունքն է:
Վստահեցնում եմ, որ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերը մշտապես գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Մեր հետևողական և շարունակական քայլերը ուղղված են գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանը և արդիականացմանը, ինչպես նաև գյուղացու բարեկեցության ապահովմանը և սոցիալական խնդիրների լուծմանը: Հավատացած եղեք, որ պետությունը դժվարին պահերին միշտ եղել ու լինելու է ձեր կողքին:
Կրկին շնորհավորելով ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն և բեղուն աշխատանք»: