կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 22:23
Քաղաքական

Այս իշխանությունը տնտեսական զարգացման հեռանկարը կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Այս իշխանությունը տնտեսական զարգացման հեռանկարը կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն ավելանալու է, հետևաբար, ՀՀ բնակչության կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երևում է, որ գոնե կարճաժամկետ կտրվածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լավատեսական կանխատեսումներով պայմանավորված՝ կարծում են, որ գնաճը կվերադառնա 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրենքով պետք է պահեն: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ԿԲ-ի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր առաջին եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մասին, ըստ որի, Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացումը:

«Բայց, եթե սցենարները նայենք, ապա նրանց կիրառած «հովհարային գծանկարով» մինչև 8 տոկոս գնաճ կարող է լինել: Նրանք, սա հիմնավորում են դոլարի արժևորմամբ և համավարակով պայմանավորված համաշխարհային միտումներով, բայց ես կարծում եմ, որ տեղի ունեցողը նաև այլ բացատրություն ունի: Ըստ պաշտոնական թվերի՝ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում 6,7 տոկոսի չափով և ունենք արտաքին առևտրաշրջանառության նվազում, ներմուծումը նվազել է շուրջ 13,6 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանում ապրանքն ավելի քիչ է արտադրվում, քան նախորդ տարիներին և Հայաստան ավելի քիչ ապրանք է ներմուծվում, քան նախորդ տարիներին: Ստացվում է, որ մենք նաև ունենք ապրանքային դեֆիցիտ և դեֆիցիտով պայմանավորված գնաճ»,- ներկայացրեց Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, Խաչատրյանն արձագանքեց՝ այս հայտարարությունն իրականության հետ որևէ ընդհանրություն չունի: «Անգամ նրա բերած մաթեմատիկական հաշվարկն է անլուրջ: Իսկ լավատեսական հիմնավորումներ անելիս, թե երկնիշ տնտեսական աճ է լինելու՝ նա հաշվի չի առնում, որ իր մենք աղետալի պարտություն ենք կրել և մինչ օրս առկա է կորոնավիրուս: Երկու կարևոր հարցերը հաշվի չառնելով՝ ինչպե՞ս է նա կարողանում տնտեսական աճ կանխատեսել»:

Հարցին, թե արդյո՞ք էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկը չեն քննարկել այս հարցերը, որ հիմա ականատես ենք լինում երկու հակասական հայտարարությունների՝ վերջինս պատասխանեց, որ ԿԲ-ի կանխատեսումները տնտեսական աճի հետ կապված շուրջ 7 անգամ տարբերվում է Քերոբյանի լավատեսական կանխատեսումներից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: