կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-21 17:26
Քաղաքական

Հայաստանը հույսը միայն իր վրա պետք է դնի. Հովհաննես Սահակյան

Հայաստանը հույսը միայն իր վրա պետք է դնի. Հովհաննես Սահակյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը անդրադարձավ սահմանային լարվածությանն ու Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Նրա խոսքով` ցանկացած հանդիպում ունի մի քանի նպատակ: Առաջին նպատակն այն է, որ բանակցային պրոցեսի միջոցով պետք է փորձ արվի կարգավորել իրավիճակը: Պատգամավորի խոսքով` այսօր լարվածությունը մի փոքր նվազել է, բայց Ադրբեջանն նավթադոլարային անկումների ֆոնին այլ ելք չի ունենում, քան իրավիճակի սրումը:

«Խնդիրը պետք է դիտարկենք պարզ ճշմարտության մեջ` մենք չենք ուզում պատերազմ, որովհետև մենք կորցնում ենք մեր հայ զինվորին: Մեր մեկ զինվորի կորուստը մեզ համար շատ ավելի թանկ է, դաժան է, ցավոտ, քան Ադրբեջանի համար իր 20 կամ ավելի զինվորների կորուստը: Դրա համար մենք, բացի խաղաղ կարգավորումից, պետք է պատրաստ լինենք նաև ռազմական ճանապարհով լռեցնելուն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը վստահ է, որ միջազգային կառույցները ևս պետք է գործեն, հատկապես` եռանախագահող երկրների դեսպանները, ովքեր գնում են հանդիպումներին: Կարևոր է, որ չլինեն  լղոզված հայտարարություններ, որովհետև սահմանների վրա առաջարկվում է դնել տեսախցիկներ` տեսնելու համար, թե ով է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, այնինչ Ադրբեջանը հաժարվում է: Ինչո՞ւ չի համաձայնում, որովհետև նախահարձակ է:

Անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը և այն մեկնաբանություններին, թե այդ հայտարարությունը հուսադրող չէր, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Հայաստանը հույսը միայն իր վրա պետք է դնի: «Գալու է մի ժամանակ, որ այդ թելը կտրվելու է: Ես հասկանում եմ, որ գալու է ժամանակը, որ Ադրբեջանին ցույց տանք իր տեղը` անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչ կասի»,- եզրափակեց Սահակյանը: