|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ, որում Ադրբեջանին հորդորել է ընդունել մեխանիզմները, որոնք կօգնեն թուլացնել լարվածությունը և, որ առավել կարևոր է, խուսափել քաղաքացիական զոհերից: Ուորլիքը նաև հորդորել է Հայաստանին` ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ, որը կարող է հանգեցնել տևական, խաղաղ կարգավորման:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Ուորլիքի այս առաջարկը մանրակրկիտ ուսումնասիրության առարկա է: «Եթե խոսվում է նոր բանակցություն սկսելու մասին, ապա Հայաստանը պետք է հստակ պահանջներ դնի և ոչ թե բանակցի նախկին սկզբունքների շրջանակներում: Պետք է ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը դրվի` անկախ որևէ այլ կոմպոնենտից` տարածքային վեճեր և այլն»,- ասաց նա:
Սաֆարյանի կարծիքով` երբ այդ խնդիրը կդրվի ու այն կբավարարվի, նոր արդեն Հայաստանը այդ հարցերը կարող է քննարկել: «Այնպես չէ, որ միանգամից պետք է ասենք` վա~յ, ի՞նչ բանակցություններ: Ի վերջո, պետք է հասկանանք, որ Մինսկի խմբի ֆորմատը ոչ միայն կարևոր է համանախագահների և Արևմուտքի համար, այլ նաև Հայաստանի համար»,- նշեց նա: