|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ-ը պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի ու Էրդողանի վրա, որպեսզի վերջ տրվի այս պատերազմին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
Նա նշել է. «Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի ու Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին»։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն է տարածվել, որում նշվում է, որ հումանիտար հրադադար է հաստատվում, որն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով՝ 08:00-ին: