կարևոր
403 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-01 16:08
Հասարակություն

Արցախցիները կմնան առանց իրավական պաշտպանության, եթե հույսը դնեն միայն «Խաղաղության պայմանագրի» վրա․ Արա Ղազարյան

«Միջազգային դատարաններից հայցերի հետկանչումը լրջորեն ազդելու է Արցախից բռնի տեղահանվածների իրավական պաշտպանության վրա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նա կարևորեց, որ հնարավորինս շատ անհատական գանգատներ ուղարկեն եվրոպական դատարան, քանի որ վստահ չէ, որ «խաղաղության» պայմանագրում բռնագաղթածենրի իրավունքների պաշտպանության նույնիսկ սկզբունքներ սահմանվեն։

«Մեր առաջնային խնդիրն է որքան հնարավոր է շատ անհատական գանգատներ ուղարկել ոչ միայն Եվրոպական դատարան, այլև միջազգային տարբեր տրիբունալներ, որովհետև Արցախի բնակիչները բռնագաղթած կմնան առանց իրավական պաշտպանության, եթե հույսը դնեն միայն խաղաղության պայմանագրի վրա»,-հայտարարեց Արա Ղազարյանը։

Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արա Ղազարյանն ասաց, որ Հայաստանում օրենքի առաջին խնդիրը չափազանց երկար հետադարձելիության սկզբունքն է՝ մինչև 1991 թվականը, մյուսը խնդիրն էլ այն է, որ քրեական գործի հետ զուգամիտում որ լինում է, քաղդատավարությունը կարելի է համարել քողարված քրեական հետապնդում։

Նա նշեց,որ ՄԻԵԴ-ի վերջին խնդրին շատ լուրջ է անդրադարձել, բայց ՀՀ ՍԴ-ն շատ թռուցիկ է անդրադարձել, բայց ցանկալի է, որ պարամատրեր և սկզբունքներ սահմանվեր։ 

Միջազգային իրավուքի մասնագետն ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը շատ թերի է, բայց այն միայն Հայաստանի խնդիրը չէ։
 

Նշենք, որ «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ,  հրավիրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ –1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողով։

Հիշեցնենք՝ ՍԴ-ն օրերս ներկայացրել է ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը, որում ասվում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու պահից հետո։  
 

Նաև նշվել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ, և նշվել են համապատասխան կետերը:  
 

Այլ կերպ ասած, եթե, օրինակ, Գլխավոր դատախազությունը հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված և ապօրինի է , այդ գույքն այլևս չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա: ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, և այդ պահից սկսած՝ ձեռքբերված գույքը կարող է ապօրինի համարվել։