Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության 25 տարիներին ի՞նչ է ձեռք բերել Հայաստանը. 3,5 մլն ժողովրդից կես մնաց, մինչդեռ հարևան Ադրբեջանը 5,5 մլն-ից դարձավ 10 մլն. այսօր լրագրողներին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը` հավելելով, որ մեր իշխանությունները պետք է պատասխան տան արտագաղթի համար:
Ըստ նրա` վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող կադրային փոփոխությունները կարող են հույս ներշնչել: «Նոր նախարարի հետ հույսեր եմ կապում: Նահանջելու տեղ չունենք, հիմա պետք է միայն փորձենք եղածը փրկել ու զարգացնել: Հուսանք` մեր մշակույթն Արմեն Ամիրյանի օրոք քայլ առաջ կանի, և պատահական մարդիկ չեն խոսի մշակույթի մասին: Ամեն ինչ կարող ենք ներմուծել, բացի մշակույթից, մշակույթ մենք ինքներս պետք է ստեղծենք: Բայց մեր օրերում մշակույթը հեռացել է իրեն սպառողից.` ուզում ես մի լավ գիրք կարդալ, չկա, մի լավ ներկայացում դիտել, չկա… Միջինից ցածր, այլանդակ մի բան է այն, ինչ կա այսօր»,-ասաց Գասպարյանը:
Հիմա, ըստ նրա, շեշտը պետք է դրվի որակի վրա, այլ ոչ թե նստեն պետպատվերի վրա ու աղբ ստեղծեն: