|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Россия сегодня գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ով անցած շաբաթ Երևանում մասնակցում էր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստին, իր հաղորդման ժամանակ ներկայացրել է ռեպորտաժ Հայաստանի մասին:
Ռեպորտաժում խոսվում է Հայաստանի տնտեսության յուրահատկության մասին: «Սարերով շրջապատված Հայաստանը, որը չունի ելք դեպ ծով, զուրկ է հարուստ ռեսուրսներից, կարող է հույսը դնել հիմնականում միայն սեփական ինտելեկտի վրա»,- ասում է Կիսելյովը:
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում Բյուրականի աստղադիտարանին, Մատենադարանին, արմֆոններին և արմթաբներին, շախմատին:
«Հայաստանը պետք է հզոր պետություն դառնա: Ես ցանկանում եմ, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան»,- ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռեպորտաժում: