Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը այն երկրներից, որոնք դեռևս չեն ճանաչել Ցեղասպանությունը:
Նա նշեց, որ միայն մեր կազմակերպվածության շնորհիվ կարող ենք հաջողությունների հասնել:
Հարցին, թե այս ֆորումն ի՞նչ կտա, պատասխանեց. «Նմանատիպ ֆորումները բարձրաձայնում են, և աշխարհը ճանաչելի է դարձնում իր համար երևույթը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԵՏՄ անդամ երկրներից, նախագահի մակարդակով, ապրիլի 24-ին Երևանում է լինելու միայն ՌԴ-ն, ապա ԱԺ նախագահն ասաց. «Պիտի հարցնեք իրենց: Բոլոր երկրներն էլ ինչ-որ ներկայացուցիչներ ունեն, այնպես որ` յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր ներկայանալու ձևերը»: