կարևոր
358 դիտում, 5 ժամ առաջ - 2025-01-17 17:55
Հասարակություն

Աբսուրդի ժանրից է այս դատական գործը, եթե արդարադատությունն իր դիրքում գտնվի, ապա գործը կկարճվի․ Մկրտիչ Դավթյան

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը դատարանին այնպես են ներկայացրել, որ չկարողանանք հետազոտել։ Ունեմ մտավախություն, որ դիտավորյալ են այդպես արել, մտածելով, որ փաստաբանները հետևողական չեն լինի ու կանցնի կգնա։  Աբսուրդի ժանրերից է այս դատական գործը, ժամանակին ասել եմ, այս քրեական գործը, որ կարել են իմ պաշտպանյալի ու մյուսների վրա, իրենց հագով չեն կարել, շատ անգրագետ, թերի գործ է, որը վերջում փորձել են լրացնել իրենց ուզած ձևերով, բայց եթե արդարադատությունն իրականում իր դիրքում գտնվի, համոզված եմ, որ միանշանակ այս քրեական գործը կկարճվի»,- այս մասին  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում Yerkir.am-ի հետ զրույցում, ասաց Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Հաջոորդ նիստը տեղի կունենա ամսի 24-ին ժամը 14։30, կշարունակվի վկայի հարցաքնությունը և ապացույցների քննությանը։

Մանրամասն՝ տեսանյութում