կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 14:02
Քաղաքական

Զարուհի Փոստանջյանի պահվածքն արդեն ողբերգություն է. Գալուստ Սահակյան

Զարուհի Փոստանջյանի պահվածքն արդեն ողբերգություն է. Գալուստ Սահակյան

ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք՞ ՀԱԿ-ին կհաջողվի կյանքի կոչել այդ նախաձեռնությունը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հաջողություն եմ ցանկանում իրենց, բայց դա ինձանից չի կախված, իրենցից է կախված: ՀԱԿ-ը ԱԺ-ում այն քաղաքական կշիռը չունի, որ այդ նախաձեռնությունը կարողանա մինչև վերջ»:

Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀԱԿ-ը ամեն դեպքում շանս չունի ստորագրություններ հավաքելու և ՍԴ դիմելու: Ավելին, ըստ ԱԺ նախագահի, այսօր ընտրախախտումների պրոֆեսոր են դարձել այն քաղաքական ուժերը, որոնց կառավարման ժամանակ է հիմք դրվել այդ ընտրակեղծիքների համակարգին: «Փորձում են ապացուցել, որ իրենք ամենաարմատական ընդդիմությունն են, մեկը աղաղակումէ, մյուսը մարզից մարզ է գնում, Էստի համեցեք անում»,- ասաց նա;

Հարցին, թե ինչու է անընդհատ անջատում Զարուհի Փոստանջյանի խոսափողը, այն դեպքում, որ այսօր, օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խոսում էր քննարկվող հարցից դուրս, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Արտաշես Գեղամյանին դրա համար նկատողություն արեց, և նույն ձևով էլ դիտողություն է անում Զարուհի Փոստանջյանին: «Այլ բան է, երբ զրպարտում է, աղաղակում է, , երբ մարդկանց վարկաբեկում է, դա էլ այլ խնդիր է:

Կարծում եմ, ասյուհետ անհրաժեշտ էլ չի լինի անջատել խոսափողը, որովհետև կարգազանցության վերաբերյալ 45 հոդվածը արդեն իր հնարավորությունները սպառել է,որովհետև Զարուհի Փոստանջյանի պահվածքը արդեն ոչ թե կարգազանցություն է, այլ՝ ողբերգություն:Կարծում եմ՝ գնալով վիճակը վատանում է:

Պատկերացրեք, որ հանկարծ կառավարության կողմից մի զեկուցող գա, և չզեկուցի նախագիծը, այլ խոսի լրիվ այլ բանի մասին, մենք էլ ասենք՝ դե խոսքի ազատություն է, թող խոսի»,- ասաց Գալուստ Սահակյանը: Հարցին, թե արդյոք՞ հանրությունը ականջալուր կլինին Զարուհի Փոստանջյանի նույն հայտարարություններին՝ անհնազանդության մասին, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ անհնազանդության կոչը Ազգային Ժողովում չեն անում, որովհետև Ազգային ժողովում քննարկվում են օրինագծեր, իսկ անհնազանդության կոչերը, ըստ Գալուստ Սահակյանի, պետք է այլ տեղերում արվեն:

ԱԺ նախագահը օրինակ բերեց, որ այլ երկրներում նման պատգամավորներին կարող են ծեծել, բռնի ուժով հեռացնել: Հարցին, թե ինչ շանսեր ունեն Նոր Հայաստան ընդդիմադիր ուժերը, երբ հայտարարում են, որ գնալու են մարզից մարզ ու պահանջեն իշխանությունների հրաժարականը, Գալուստ Սահակյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե հիմա պետք է պահանջեր հրաժարական, այլ այն ժամանակ, երբ մասնակցել էր նախագահական ընտրություններին ու շահել 37 տոկոս ձայն:

Այդ ժամանակ , ըստ Գալուստ Սահակյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր դառնալ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ղեկավար, կարող էր տեր կանգնել այդ ընդդիմադիր ձայներին, սակայն իր կամազրկության պատճառով,փոշիացրեց բոլոր այդ ձայները: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը էլ շանս չունի, ըստ Գալուստ Սահակյանի: