Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարուհի Փոստանջյանը եւ ԵԽԽՎ-ում նրա հնչեցրած հարցը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, չեն կարող հավերժական թեմաներ լինել, հատկապես` գավառական մոտեցումներով՝ կեղտոտ սպիտակեղեն։ «Յուրաքանչյուրը երկրում էլ կա կեղտոտ սպիտակեղեն, այն անընդհատ կեղտոտվում եւ լվացվում է։ Թեման քաղաքական չէ»,- նշեց նա:
Սահակյանը հստակեցրեց, որ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին որևէ պատիժ չի սպասվում այն բանի համար, որ նման դեպք է եղել ԵԽԽՎ-ում։
Հարցին, թե` ճի՞շտ է, որ ՀՀԿ երիտթեւը պատրաստվում է ձվերով եւ պոմիդորներով դիմավորել Փոստանջյանին օդանավակայանում, պատգամավորը պատասխանեց, որ ինքը նման ինֆորմացիա չունի, ավելին` դեմ է նման «մեծարանքների»։
Լրագրողների դիտարկմանը, որ այս օրերին հատկապես ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորները շատ են վիրավորական խոսքեր հնչեցնում Փոստանջյանի հասցեին, Սահակյանը պատասխանեց, որ եթե կա վիրավորանք, կարող են համաչափ վիրավորել նաև մյուսները։ Զարուհուն, ըստ նրա, որեւէ մեկը չի կարողացել գերազանցել։
Դիտարկմանը, որ Փոստանջյանի հարցին համարժեք չէր, օրինակ, «թուրքի տակ պառկելու» մասին ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, Սահակյանը արձագանքեց՝ ոչ: «Այլ բան է ողջ ազգի արժանապատվությունը վիրավորել, մեկ այլ բան է թուրքի տակ պառկելը»,- ասաց նա: