կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-07 13:10
Իրավական

Սկսվեց Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը

Սկսվեց  Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր  Գ.Պողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը: Պատգամավորը նիստին ներկայացել էր ունկդրի կարգավիճակով:

 

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է վերացնել  ՀՀ ոստիկանության  Կենտրոնական բաժնի հետաքննիչի   որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական  գործ  «Երևանի Փակ շուկան ոչնչացնող» կառուցապատողի  եւ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Ըստ դիմող կողմի՝  նրանք  խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ, այդ թվում` ՀՀ ՔՕ 264-րդ  հոդվածը` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը: 

 

Այսօրվա նիստում Փոստանջյանի նրկայացուցիչ  Հերմինե Միքայելյանը միջնորդեց իրեն տրամադրել  2 աշխատանքային օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

 

Դատարանը բավարարեց միջնորդությունը և, հետաձգելով այսօրվա նիստը,  հայցվոր կողմին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց: