Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով իր` ՀՀԿ ռեյտինգային կամ համապետական ցուցակում ընդգրկվելու մասին, նշեց, որ թիմային խաղացող է և երբեք ինքը չի որոշում, թե որ ցուցակով կընդգրկվի:
«Պետք է նայենք արդյունավետությանը, ո՞րն է արդյունավետ: Ռեյտինգը նա է, որ այնտեղ ընդգրկվեն մարդիկ, ովքեր տեղում ավելի ակտիվ են: Ես ավելի ակտիվ եղել եմ պառլամենտում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ըստ Շարմազանովի` և' ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավորի, և' համապետական ցուցակով ընտրված պատգամավորի մանդատի գույնը նույնն է: «Մանդատի գույնը նույնն է: Այստեղ ֆունկցիայի խնդիրն է` քաղաքական գիծ ես պահում: Այնպես չէ, որ իմ պագոնները կընկնեն, բայց պետք է հաշվի առնել ՕԳԳ-ն»,- նշեց նա:
Շարմազանովը նույնիսկ կատակեց` նշելով, որ Իկեր Կասիլիասն ու Բուֆոնը ֆանտաստիկ դարպասապահներ են, բայց երբ նրանց դնես որպես կենտրոնական հարձակվող, նրանց ՕԳԳ-ն կիջնի, դրա համար իր ընդունակությունները պետք է օգտագործել այնտեղ, որտեղ ավելի վառ են դրսևորում:
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե Էդուարդ Շարմազանովին ցանկանում են ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, ինչը դուր չի գալիս ԱԺ փոխնախագահին: