Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The Guardian, Financial Times, The Times, The Daily Telegraph և The Independent հայտնի թերթերն անդրադարձել են Սոմայի հանքում տեղի ունեցած դեպքին:
The Guardian-ը Սոմայի դեպքին թերթում երկու առանձին էջ է հատկացրել: Մեծ ուշադրություն են դարձրել Սոմայում Էրդողանի դեմ ուղղված «ոճրագործ» և «գող» պաստառներին, ինչպեսև հանքում տեղի ունեցած դեպքը կապել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Թերթն առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սոմա այցելության ժամանակ արած հայտարարությանը, թե մի շարք ուժեր այս դեպքի մեջ կառավարությանն են մեղադրում, որպեսզի պղծեն կառավարության անունը:
Financial Times-ը գլխավոր էջում տեղադրել է հանքափորի լուսանկար` այն վերնագրելով «Վրդովված ժողովուրդը դատապարտել է Էրդողանին»: Թերթը հիշեցրել է նաև Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից դեպքի կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին առաջարկը` հայտնելով, որ այն մերժվել է:
«Փրկարարները հարյուրավոր հանքափորների համար գնում են դժոխք». The Times-ն այսպես է վերնագրել Սոմայի դեպքերի մասին հոդվածը: Թերքը Էրդողանի հայտարարություններից հանգել է այն եզրակացության, որ նա պաշտպանական դիրք է ընդունել: Գեզի այգու դեպքերը վերհիշելով՝ թերթը պնդում է, որ եթե Սոմայում տեղի ունեցած ցույցերը Գեզի այգու դեպքերին նմանվեն, Էրդողանի երազները կընկնեն ջուրը: Կառավարության համապատասխան մարմինների թերացման մասին ևս նշվել է հոդվածում:
The Daily Telegraph թերթը դեպքից հետո Էրդողանի մասին գրել է. «Հեղինակությունն ու ժողովրդավարությունը գնալով կորցնող ղեկավար է դառնում»:
The Independent -ը ևս անդրադարձել է դեպքին և նշել, որ Թուրքիայի ժողովուրդը վրդովված է: