Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Սեպտեմբերի 20-22-ը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը:
Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաեւ արեւմտահայ համայնքի ներկայացուցիչներ:
«Այս տարի փառատոնի կարգը որոշակի փոփոխություններ է կրել. հայ մասնակիցները, կպատմեն հեքիաթներ համաշխարհային գանձարանից, իսկ ազգային համայնքները` Թումանյանի կամ Թումանյանի թարգմանած հեքիաթները` իրենց բարբառով: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ»,- ասաց Թուխիկյանը:
Հիշեցնենք, որ վերջերս փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի /Թանգարանների միջազգային կոմիտե/ գագաթաժողովի շրջանակներում իրականացվող` ՍԵԿԱ-ի /ԻԿՕՄ-ի Կրթության եւ մշակութային գործունեության միջազգային կոմիտե/ հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)՝ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: