|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին, կարճաժամկետ դրական ազդեցությունը մեր երկրի տնտեսության զարգացման վրա թուլանում է։ Կանխատեսելի հետևանքները սպասել չեն տալիս.
նախորդ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ, շուրջ երկու անգամ նվազել է և կազմում է շուրջ 6 տոկոս։ Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտում ազատ անկումը շարունակվում է, իսկ արդյունաբերության ոլորտում շարունակվում է զրոյական աճի արձանագրումը։
Կտրուկ նվազող տնտեսական աճն էլ հիմնականում պայմանավորված է լրացուցիչ պահանջարկով, որը դեռևս պահպանվող արտաքին, կարճաժամկետ' վերը նշված գործողությունների ազդեցության արդյունք է։
Բնականաբար, շուտով կտեսնենք և կլսենք օրվա իշխանությունների մերկապարանոց արդարացումները' չկատարված հերթական խոստումների վերաբերյալ։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր