Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն երկու ամիս է` ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության 7 աշխատակիցներ գտնվում են Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում: Նրանք աչալրջորեն հետեւում են մաքսակետի աշխատողների գործողություններին եւ ժամանակ առ ժամանակ նրանց հարցեր ուղղում մաքսազերծվող բեռնատարների եւ այլնի մասին:
Ինչպես տեղեկացնում է Tesankyun.am-ը, վերահսկողության ծառայության ուշադրության ներքո մաքսավորները սկսել են արագ սպասարկել մեքենաները, նախկինի նման այս գործում ուշացումներ, մեքենաների հերթեր չեն գոյանում:
Հիշեցնենք, որ նախկինում մաքսային տարբեր հերթափոխներ կիրառում էին հայկական համարանիշներով մեքենաների` Հայաստան ելումուտի տարբեր սակագներ:
«Բագրատաշենի մաքսակետի աշխատողները անհամբերությամբ են սպասում սեպտեմբերին, երբ երկրի ղեկավարի վերահսկողության ծառայության աշխատակիցները կվերադառնան Երեւան: Այդ ժամանակ մաքսավորների համար ամեն ինչ կլինի այնպես, ինչպես «հին, բարի ժամանակներում»,- եզրահանգում է Tesankyun.am-ը: