|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դպեքը:
Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նոյնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ հենց այդ ձայնագրություններով անգամ ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:
Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:
Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:
Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել…»,- գրել է նա։