Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քանի դեռ մենք՝ որպես հանրություն, չենք ըմբռնել, որ պետական ազգ ենք, այլ ոչ թե համայնք մեկ ուրիշի պետության մեջ, և որ մեր պետականության ծրագիրն իր երկու բաղադրիչներով՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններով, հենց այս պահին կենաց-մահու պայքարի մեջ է թշնամական պետական ծրագրի հետ, շարունակելու ենք մեզ պահել համայնքի մտայնության շրջանակներում, որտեղ ավելի կարևոր են թվում ներքին ինտրիգները։
Խնդիրն այն է, որ չի ընկալվում շատ պարզ մի ճշմարտություն. եթե, Աստված մի արասցե, մենք պարտվենք պետականության ծրագրերի այս պայքարի հորձանուտում, ապա ունենալու ենք ոչ թե ոմանց համար ենթագիտակցորեն «հարմարավետ» թվացող համայնքային միջավայր, որտեղ լիուլի կբավարարենք պայմանական «ատենապետի» աթոռի համար գզվռտոցի մեր մարմաջը, այլ, պատկերավոր ասած, երանի կտանք հնդկացիների ռեզերվացիաների պայմաններին:
Վարդան Ոսկանյան
Իրանագետ