Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա չցանկացավ ընտրակեղծիքների մասին հստակ հայտարարարություն անել, քանի որ պահանջում է ապացուցված փաստեր ընտրախախտումների մասին: Նա ևս մեկ անգամ նշեց, որ ինքը ցուցում է տվել` անել ամեն ինչ, որ հանրաքվեն անցնի թափանցիկ, արդար` անկախ այն բանից` ինչ արդյունքներ կլինեն:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընտրակեղծիքների թիվը հասել է 500 հազարի, Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Իսկ ո՞վ է հավատում Լևոն Զուրաբյանի հայտարարություններին: Դուք հավատո՞ւմ եք, ես չեմ հավատում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու հանրաքվեից հետո, վարչապետը պատասխանեց, որ հանրաքվեից հետո կառավարությունը չի լուծարվում, աշխատելու է մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ, որից հետո արդեն կորոշեն:
«Հետո՝ կտեսնենք, երբեք մի\' ասեք` երբեք»,- ասաց նա՝ հորդորելով Սերժ Սարգսյանի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերն էլ ուղղել Սերժ Սարգսյանին:
Լրագրողները պնդեցին՝ չի՞ քննարկել նախագահի հետ, թե ինչ են անելու հետո: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Շատ բան ենք քննարկում, պետք է ամեն ինչ ձեզ ասե՞նք: Իմ պաշտո՞նն է ձեզ բոլորիդ հետաքրքրում: Ես դեռ աշխատում եմ, հետո՝ կապրենք, կտեսնենք: Դուք պետք է հասկանաք, որ հաջորդ խորրդարանական ընտրություններից է կախված, թե ով կլինի հաջորդ վարչապետը: Եթե Հանրապետականը հաղթի, իսկ ես գիտեմ, որ բոլորդ ուզում եք, որ Հանրապետականը հաղթի, ուրեմն Հանրապետականն էլ կորոշի, թե ով կդառնա վարչապետ»: