|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարծիքով` Հայաստանի արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն աշխատել է «պրոֆեսիոնալ, նորմալ»: Այս մասին նա ասաց ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում եւ նշեց, որ, չնայած նորմալ աշխատանքին, Հովսեփյանն, իհարկե, ունեցել է թերություններ:
Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Կոստանյանը եւս պրոֆեսիոնալ է, ունի գիտելիքներ: «Լսելով նրա ելույթը` զգացել եմ նրա մոտեցումները` որ տրամադրված է ազնիվ եւ արդար աշխատելուն»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մեջ է, Աբրահամյանը պատասխանեց. «Ցավոք, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»: